Քոչարյանին կալանավորած դատավորը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թեկնածու

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ դռնփակ նիստով կազմել և հաստատել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը։ Ըստ այդմ՝ վերաքննիչ քրեական դատարանում առաջախաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրվել են Երևանի քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը և Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանը։

Գառնիկ Ստեփանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2011 թվականից աշխատել է Արդարադատության նախարարությունում, 2013-ին նշանակվել է դատավոր։ Դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում և Ոստիկանության կրթահամալիրում, Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնում իրականացնում է մագիստրոսական թեզերի ղեկավարում:

Վաչե Մարգարյանը 2017 թվականին նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այժմ էլ նույն վայրում է շարունակում պաշտոնավարել՝ արդեն որպես Երևանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր։

Մարգարյանը մինչ դատավոր նշանակվելն աշխատել է դատավորի օգնական, դատարանի աշխատակազմի ղեկավար, Դատական դեպարատամենտի պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետ, Դեպարտամենտի ղեկավարի խորհրդական։

Վաչե Մարգարյանը հանրությանն առավել հայտնի է որպես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորած դատավոր։ Քոչարյանի կալանքից ամիսներ անց համացանցում հայտնվել էր այդ ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Քոչարյանի վերաբերյալ գործը քննող Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին պատմում էր հետևյալը․

«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»։

Ձայնագրության հրապարակումից հետո, սակայն, Վաչե Մարգարյանը հայտարարություն էր տարածել, որ ինքն Արթուր Վանեցյանին անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և որևէ հեռախոսային խոսակցություն չի ունեցել։

Արաքս Մամուլյան