Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտ

Լուրեր

15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
Բոլորը

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր`ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրի կողմից առաջիկա օրերին կամ շաբաթներին Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում:

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես դեպի Նախիջևան տանող և Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցք»-ի անցման վայր: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնագրավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, ադրբեջանական ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության:

Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ Ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացմանը»,-ասված է ինստիտուտի հայտարարության մեջ։ Նշվում է, որ թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս չեն խոսում Սյունիքով միջանցք ստանալու ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա:
«Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրեց հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղեց Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածքը՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։

Հոկտեմբերի 6-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպանի թեկնածու Տիգրան Բալայանը զգուշացրել էր, որ Հայաստանում կարծում են, որ ադրբեջանական ներխուժում կարող է  տեղի ունենալ «շաբաթների ընթացքում»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս հոկտեմբերի 5-ին մի խումբ ամերիկացի օրենսդիրների նմանատիպ սպառնալիքների մասին էր նախազգուշացրել»,- ասված է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ։