«Երևանը բոստան չէ»․ ինչու Մաշտոցի պողոտայի որոշ բնաբաժակներ չեն լրացվում այլ ծառատեսակներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մաշտոցի պողոտայի դատարկ բնաբաժակները լրացվում են արևելյան սոսիներով․ արդեն 41 ծառ է տնկվել, ևս 10-ը պիտի տնկվի։ Այնինչ, նախապես հայտարարվել էր, որ միայն Մաշտոցի պողոտայում պիտի տնկվի 65 սոսի, բայց պատասխանատուները հայտարարում են՝ 14 բնաբաժակներում հնարավոր չէ լրացումներ անել։ Առաջին պատճառը, ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, այն է, որ սոսիները լայնասաղարթ են, նորը տնկել հնարավոր չէ։ Ասում է՝ սոսիները պիտի տնկվեն իրարից 10 մետր հեռավորության վրա, քանի որ լայնասաղարթ ծառատեսակներ են, այնինչ նախկինում տնկվել են 6 մետր հեռավորության վրա։

Եթե այդպիսի խնդիր կա, արդյո՞ք չէին կարող դատարկ բնաբաժակներում արևելյան սոսիների փոխարեն տնկել այլ՝ փոքր սաղարթով ծառատեսակներ։

«Երևան քաղաքը բոստան չէ, որ այն էլ կենտրոնական պողոտայում ինչ ծառատեսակ պատահի՝ լինի»,- ասում է Բեգոյանը։

Քաղաքապետարանը մտադիր է փակել դատարկ բնաբաժակները, որոնցում լրացումներ անել հնարավոր չէ։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, մինչդեռ, ասում է՝ սխալ որոշում է, այլ լուծումներ կարելի է գտնել, օրինակ՝ ոչ թե ծառեր, այլ թփեր տնկել։

Հաջորդ խնդիրը, ըստ Արմեն Բեգոյանի, այն է, որ բնաբաժակներ կան, որոնք հետիոտնային անցումների դիմաց են և ծառեր տնկելու դեպքում կխանգարեն անցուդարձին։ Նախկինում, գուցե, անցումներ չեն եղել այդ հատվածներում, դրա համար էլ տնկվել են սոսիները՝ ասում է Բեգոյանը։

14 դատարկ բնաբաժակներից երկուսում էլ հնարավոր չէ լրացում անել, քանի որ մալուխներ կան դրանց տակ։

Երևանի կենտրոնում տարիներ ի վեր հատվել են ծառեր, բնաբաժակները կա՛մ դատարկ են մնացել, կա՛մ կոճղարմատներով․ Factor TV-ն մշտապես ահազանգել է այս խնդրի մասին։ Գարնանն էլ, երբ Մոսկովյան ու Սայաթ-Նովայի պողոտաներում հատվում ու տնկվում էին նոր ծառատեսակներ, ՀՈԱԿ-ի աշխատակիցներին հիշեցնում էինք, որ շատ փողոցներում, ընդ որում՝ կենտրոնական, կան դատարկ բնաբաժակներ, ինչո՞ւ առաջնահերթությունը դրանց չի տրվում։ Այդ ժամանակ մեր հարցերին ի պատասխան՝ ասել էին, որ հերթը դրանց էլ կհասնի։ Փակվող բնաբաժակներից բացի՝ կան նաև բնաբաժակներ, որոնք պետք է լայնացվեն։

Արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքների ընթացքում, ըստ Արմեն Բեգոյանի, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կտնկվի շուրջ 1000 արժեքավոր ծառ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան