Հայաստանյան ԶԼՄ-ներում կանայք մեծամասնություն են, սակայն սեփականատեր չեն

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն հասարակական կազմակերպությունն ուսումնասիրություն է իրականացրել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում  կանանց և տղամարդկանց ներգրավվածության և դերակատարման վերաբերյալ։ Այդ նպատակով առցանց անանուն հարցումներ են իրականացվել լրատվամիջոցների ղեկավարների շրջանում։

Հարցման միջոցով դուրս են բերվել տվյալներ հարցմանը մասնակցած ԶԼՄ-ներում  աշխատակիցների, ղեկավար կազմի, բարձրագույն աշխատավարձ ստացողների, արտասահմանյան և տեղական գործուղումների մեկնողների, ընտանեկան պատճառներով աշխատանքից ժամանակավոր կամ մշտական հեռացողների գենդերային հարաբերակցության վերաբերյալ։

2023 թվականի օգոստոսին հարցումն ուղարկվել է տեղական և համապետական սփռում ունեցող 37 ԶԼՄ-ների, որոնք ընտրվել են բովանդակային բազմազանության և արտադրական կայուն պարբերականության պահպանման սկզբունքով։ Հարցմանը պատասխանել է ընտրված ԶԼՄ-ների 43%-ը։

Հարցմանը մասնակցած ԶԼՄ-ներից 13-ում աշխատակիցների մեծամասնությունը կանայք են, 2-ում՝ տղամարդիկ և միայն մեկում հավասար թվով կանայք և տղամարդիկ են աշխատում։ Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած 16 ԶԼՄ-ների ընդհանուր աշխատակիցների մոտ 70%-ը կանայք են։

Հետաքրքրական պատկեր է ստացվել որոշում կայացնողների գենդերային բաշխվածության մասով։ Ընդամենը մեկ մասնակից է նշել, որ որոշում կայացնողները միայն կանայք են, մնացած 15 պատասխաններն այսպիսին են․ 5 ԶԼՄ-ում որոշում կայացնողների մեծամասնությունը կանայք են, 5-ում՝ տղամարդիկ, ևս 5-ում՝ կանայք և տղամարդիկ հավասարապես են ներկայացված որոշում կայացնող մարմնում/խորհրդում։

Սակայն փաստաթղթում վերլուծված է նաև ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում առկա իրավաբանական անձանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ցույց է տվել, որ սույն հետազոտության նպատակով ընտրված ԶԼՄ-ների մեծ մասը պատկանում են տղամարդկանց կամ ղեկավարվում են տղամարդկանց կողմից։ Կանանց մասնակցությունը որպես սեփականատեր ցածր է հատկապես հեռուստաընկերություններ ղեկավարող իրավաբանական անձանց մասնաբաժնում։ Ուսումնասիրված 15 հեռուստաընկերություններից 11-ի սեփականատերերը/ղեկավարները 100%-ով տղամարդիկ են, իսկ մնացած 4-ի դեպքում կանայք և տղամարդիկ տարբեր մասնաբաժիններ ունեն։

Ընդհանուր 37 ԶԼՄ-ների իրական սեփականատերերի մասին առկա տեղեկատվությունը փաստում է, որ դրանցից ընդամենը 5-ն է պատկանում միայն կանանց, 21-ը պատկանում է միայն տղամարդկանց, իսկ մնացած 11-ը՝ կանանց և տղամարդկանց տարբեր մասնաբաժիններով։

Աշխատավարձերի տարբերության վերաբերյալ հարցին մասնակիցներից միայն մեկն է նշել, որ իրենց ԶԼՄ-ում երեք ամենաբարձր աշխատավարձերը ստանում են կանայք։ 9-ի դեպքում 3 ամենաբարձր աշխատավարձ ստացողներից 2-ը կանայք են, 6-ի դեպքում՝ 2-ը տղամարդ են։

Ուսումնասիրության եզրակացության մեջ նշվում է, որ իրականացված անանուն առցանց հարցման միջոցով ստացված տվյալներում առկա են միտումներ ԶԼՄ-ներում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ «Սակայն  ԶԼՄ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր տոկոսի առկայությունը մեր երկրում և տարածաշրջանում ոչ այնքան խորհրդանշում են հանուն գենդերային հավասարության պայքարում արձանագրված հաջողությունները, որքան ցուցիչ են ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված գենդերային տարանջատման։ Լրագրության ֆակուլտետներում և խմբագրություններում կանանց թվի գերակշռությունը, այնուամենայնիվ, չի նշանակում, թե ոլորտում որոշումների կայացման և քաղաքականությունների վարման մեջ կանայք նույնպիսի գերակշռություն ունեն»,- նշված է փաստաթղթում։

Ուսումնասիրությունն անդրադառնում է ոչ միայն հայաստանյան, այլև բազմաթիվ այլ երկրների զանգվածային լրատվամիջոցներում  կանանց և տղամարդկանց ներգրավվածությանն ու դերակատարմանը՝ ներկայացնելով նաև փորձագետների կարծիքը առկա իրավիճակի վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքներն այսօր Factor TV-ի տաղավարում քննարկելու են ոլորտի փորձագետներն ու հայաստանյան ԶԼՄ-ների խմբագիրները։ Քննարկմանը կարող եք հետևել մեր յութուբյան ալիքով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 20։00-ին։

Փաստաթուղթը հասանելի է այս հղումով։