Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակում, որը շարունակում է մնալ ժողովրդավարական կառավարման, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմանական արդյունավետ իրականացման հենասյունը:

Մեզ համար Եվրոպական Միության ներսում իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները շարունակելու են մնալ հիմքը մեր միության:

Որպես դրա էական վկայություն և այդ բարեփոխումների առաջընթաց՝ ուզում եմ ընդգծել այսօրվա պարեկային ծառայության մեկնարկը և ամբողջական գործարկումը, որի վերջին մասն իրականացվում է այսօր Սյունիքում և, իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծումը 2023 թվականի հունվարին:

ԵՄ-ն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության մեկնարկին՝ դրա իրականացմանն ու գործարկմանը տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև փորձագիտական ներուժի տրամադրմամբ, որը ներառել է վերապատրաստումներ պարեկային ծառայողների համար: Իսկ այսօր մենք ներկայացնում ենք 75 նոր գնված մեքենաների մասնակցությունը պարեկային ծառայության գործունեության մեջ»,- ասել է ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսն ընդգծեց և ողջունեց Կառավարության ներգրավվածությունն ու մասնակցությունը Ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում:

«Իհարկե, կան մարտահրավերներ, և ես վստահ եմ, որ դրանց անպայման անդրադարձ է կատարվելու ավելի բարձր կարողությունների զարգացման, շարունակական կրթության միջոցով, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման միջոցով, որպեսզի նոր, բարեփոխված ոստիկանական ծառայության համակարգը կարողանա պատշաճ կերպով ծառայել քաղաքացիների կարիքներին:

Ինչպես նշեց ԵՄ դեսպանը՝ բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է:

«Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,- ասել է ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսը նաև ընդգծել է, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը:

«Եվ այդ նախաձեռնություններից մեկն է «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի շրջանակներում արդեն ավելի քան 100 հազար եվրո հատկացումներ է իրականացվել Սյունիքի մարզի զարգացման համար: Մենք ակնկալում ենք այս նախագծերն ու ծրագրերն իրականացնել այս մարզի բնակիչների համար՝ կառավարության հետ միասին»,-եզրափակել է ԵՄ դեսպանը։