ԱԽ քարտուղարը, ԱՄՆ պետքարտուղարի և Մակրոնի օգնականները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
28.10.2023 | 19:32Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ:
ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները: