Պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինհրապարակներում. Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության: Շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում, վարձակալության պայմանագիրը Երևանի քաղաքապետի կողմից ենթակա է միակողմանի վաղաժամկետ լուծման: Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում վերականգնել մայթը:

Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առկա են բազմաթիվ տարածքներ, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (մայթ, փողոց) կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինարարական հրապարակներում: Այդ տարածքների վերաբերյալ Երևանի քաղաքապետի և կառուցապատողների միջև վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, մի շարք դեպքերում շինհրապարակների տարածքներում տևական ժամանակ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ մայթերի և փողոցների՝ շինհրապարակներում ներառումը լուրջ խոչընդոտներ է ստեղծել քաղաքացիների շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է՝

– Արամի փողոցում՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում առկա շինհրապարակում, ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ 273.8 քմ մակերեսով հողամաս (մայթ) և 49.9 քմ մակերեսով հատված Արամի փողոցից, իսկ գույքի հանդիպակաց ուղղությամբ՝ 84.9 քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքը գտնվում է փորված վիճակում:

– Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկի հարակից շինարարական հրապարակում ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝ ընդհանուր 139,8 քմ մակերեսներով:

– Արամի և Տերյան փողոցիների հատման խաչմերուկին հարակից շինարարական հրապարակի տարածքում ներառվել է ընդհանուր օգտագործման փողոց՝ 23,3 քմ մակերեսով:

– «Մոսկվա» կինոթատրոնի հանդիպակաց հատվածում առկա շինհրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 212 քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 45,9 քմ մակերեսով, իսկ շինհրապարակի անցումը տեղադրված է ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 98,8 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից շինարարական հրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 502,4 քմ մակերեսով:

Դատախազության կողմից կատարված հարցումներով՝ վերոնշյալ տարածքների՝ ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացնելու և կառուցապատողների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, համայնքային հողերի զավթման փաստերով կառուցապատողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև օրենքի խախտմամբ փորված փոսորակներ (փոսեր), որոնց վերաբերյալ առկա չեն անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր:

Երևան քաղաքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, կառուցապատողների կողմից ինքնակամ զավթված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու և նախկին տեսքի բերելու, հողամասերն ինքնակամ զավթած կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին: