Ֆրանսիայի մշակույթի նախարարը հանդիպել է հայաստանյան մշակութային ժառանգության կազմակերպությունների ղեկավարների հետ

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հոկտեմբերի 26-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Արխիվի» սրահում հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ժառանգության ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Возможно, это изображение 6 человек

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիական կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը:

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարները ներկայացրել են իրենց կառույցների գործունեությունը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրականացվող և նախանշված հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նախագծերը: Կազմակերպության ղեկավարները հանգամանորեն խոսել են ֆրանսիական տարբեր կառույցների հետ փոխգործակցության ծրագրերի, ցուցահանդեսների կազմակերպման, գրադարանային ոլորտի փոխհամագործակցության, համատեղ հնագիտական պեղումների, մշակութային արժեքների պահպանության, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:

Ֆրանսիական գործընկեր կառույցների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել համագործակցությունը՝ առանցքային համարելով գործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանման հարցում: Այս համատեքստում նշվել է, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ է նույնականացրել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցադրության սրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին. նոթատետրեր, բանաստեղծությունների ժողովածուներ, անձնական և պաշտոնական նամակներից նմուշներ, ձեռագրեր։

Ցուցադրության մեջ ներկայացված են նաև ֆրանսահայ և ֆրանսիական մամուլից էջեր, որոնք նվիրված են Մանուշյանի գործունեությանն ու հիշատակին, ինչպես նաև՝ մարտական ընկերների կողմից հերոսին ձոնված «Փարիզի պատերի վրա» գիրքը։

Նշենք, որ ցուցահանդեսի նյութերը Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի անձնական արխիվից են: