Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է․ մեր վճռական աջակցությունը չի թուլանում․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
Քաղաքականություն
26.10.2023 | 09:48Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին։ Մեր մշտական և վճռական աջակցությունը չի թուլանում»։
Հիշեցնենք, որ օրերս Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին։