Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավորներին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել․ առիթը ՀՀ անկախության 32-ամյակն է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կարգադրություն է ստորագրել պատգամավորներին և աշխատակազմին ՀՀ անկախության 32-ամյակի առթիվ պարգևավճար բաժանելու վերաբերյալ։

Այս տեղեկությունն ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ առաջարկելով հետևել ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվող կարգադրություններին։

ԱԺ-ից Factor.am-ի մեկ այլ աղբյուր էլ տեղեկացրեց, որ այս պարգևատրումը դեռ մեկ ամիս առաջ էր լինելու, սակայն, պայմանավորված Արցախում սկսված նախ պատերազմական, իսկ հետո` բռնի տեղահանման իրավիճակով, ՔՊ-ականներն այդ փուլում զսպել են իրենց ու չեն պարգևատրվել։ Հիմա, ըստ էության, լրագրողների և քննադատների հարցադրումներին ի պատասխան նրանք մատնացույց են անելու արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունները։

Իսկ թե ԱԺ պատգամավորները ի՞նչ արդյունք են ապահովել, որ պարգևատրման են արժանանում, անհայտ է։ Սակայն, ակնհայտ է, որ ՀՀ անկախության օրը Հայաստանում տոնական տրամադրություն չկար, ժողովուրդը սգում էր Արցախի և սեպտեմբերի 19-ի զոհերի կորուստը։

Նարեկ Կիրակոսյան