Քննության առարկա են դարձվել ԼՂ բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը։

Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) տիրապետող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հեռախոսահամարներով.

055-04-45-02 095-26-33-28 010-200-165

ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։