Հեռուստաընկերությունները իրենք կընտրեն՝ որ ընկերությունը չափի իրենց վարկանիշը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում գործող հեռուստաընկերությունները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե որ ընկերությունը պետք է չափի իր վարկանիշը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը երեկ նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տարիներ շարունակ հեռուստաալիքների համար վարկանիշներ է կազմել ընդամենը մեկ ընկերություն՝ «Admosphere Armenia»–ն: Նրա խոսքով` վարկանիշը կազմվել է լսարանի գնահատականների և այլ չափանիշների հիման վրա, սակայն մինչև վերջ թափանցիկ չի եղել։ Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, կատարելով քաղաքական պատվեր, կարող էին բարձրացնել կամ իջեցնել այդ վարկանիշները՝ կախված հեռուստաալիքների քաղաքական ուղղվածությունից։ Ըստ Գաբրիելյանի` դա ուղղակիորեն ազդել է հեռուստաալիքների բյուջեի վրա։

Այժմ հեռուստաալիքները կկարողանան ընտրել,թե որ ընկերությունը պետք է չափի իրենց վարկանիշը։ Հեռուստաալիքների կեսից ավելին պետք է միանան և ընտրեն 1 ընկերություն։

Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին։