Տղամարդ դատավորները պարտավոր են սափրված կամ դեմքի խնամված մազածածկով աշխատանքի ներկայանալ․ ԲԴԽ որոշման նախագիծն ուղարկվել է դատավորներին

Լուրեր

12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոններ, որոնց մի մասը վերաբերում է նրան, թե դատավորներն ինչ տեսքով պետք է ներկայանան դատարան։ 

«Դատավորները պարտավոր են աշխատանքի ներկայանալ դասական ոճի կամ գործնական ոճի (Business և Business casual) հագուստով, տղամարդիկ՝ սափրված կամ դեմքի խնամված մազածածկով»,- ասված է որոշման մեջ:

Թե ինչ է ենթադրում դեմքի խնամված մազածածկը և թե որն է խնամվածության չափանիշը, որոշման մեջ չի մանրամասնվում։

Որոշմամբ կարգավորվում են ոչ միայն դատավորների արտաքին տեսքի, այլ նաև աշխատանքային կարգապահությանն առնչվող, դատարանի գույքը պահպանելու, դատավորների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ դատավորները կարող են իրենց կարծիքը հայտնել։

ԲԴԽ-ի մշակած այս կանոնները դասվում են Դատական օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների շարքին, որոնք պարտադիր են դատավորների համար։

Աշխատանքային օրերն ու ժամերը

Ըստ կանոների՝ դատարանում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ։ Հանգստյան օրերն են շաբաթը և կիրակին:

Դատարանում աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում ժամը 18:00-ին։

Դատարանում աշխատանքային օրվա ընդմիջումը սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում ժամը 14:00-ին։

Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակի մեջ:

Դատավորն ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ:

Դատավորն աշխատանքային ժամերին աշխատանքից կարող է բացակայել ծառայողական նպատակներով:

Դատավորները, ովքեր իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) և (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք), դատարանի նախագահին նախապես գրավոր տեղյակ պահելով՝ կարող են աշխատանքի ընթացքում բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ տևողությամբ: 

Հարգելի են համարվում աշխատավայրից բացակայության այն դեպքերը, որոնք կապված են

ա) Դատավորի կողմից իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու, ծառայողական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատանքի վայրից դուրս այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է Դատարանի նախագահին գրավոր տեղյակ պահելով,

բ) Դատավորի կողմից արտագնա դատական նիստերի անցկացման հետ,

գ) Դատավորի անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների հետ` մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին Դատավորը գրավոր տեղեկացրել է Դատարանի նախագահին և ներկայացրել համապատասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք, պատճառաբանված դիմում և այլն):

Կանոններով սահմանվում է նաև, որ խիստ անհրաժեշտության դեպքում դատավորն աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից անձնական պատճառներով կարող է բացակայել միայն դատարանի նախագահի թույլտվությամբ։ Այս դեպքում դատավորը բացակայության անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումները անհապաղ, իսկ անհնարինության պարագայում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, գրավոր ներկայացնում է դատարանի նախագահին:

Սահմանվում է, որ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը դատարանի աշխատակազմի ղեկավարը դատարանի նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում աշխատանքային ժամերին դատավորների բացակայության վերաբերյալ տեղեկատվություն:

Դատավորի ելքի և մուտքի կարգը դատարան

Ըստ կանոնների՝ դատավորի՝ դատարանի շենք մուտքն ու ելքն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված մագնիսական անցագրով։ 

Անցագրի միջոցով աշխատանքի վայր մուտքի և ելքի հստակ ժամանակը արձանագրվում է էլեկտրոնային համակարգում: Այն կարող է արձանագրվել նաև Դատարանի շենքում առկա տեսաձայնագրող սարքերի միջոցով:

Դատավորն իրավունք չունի իր անցագիրը տրամադրել այլ անձի՝ այդ եղանակով փորձելով ապահովել աշխատավայր իր մուտքի և ելքի հաշվառումը։

Անցագիրը կորցնելու դեպքում դատավորը դիմում է ներկայացնում դատարանի նախագահին: Կորցրած անցագրի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո՝ կորած անցագիրն անմիջապես ապաակտիվացվում է, և 3-օրյա ժամկետում դատավորին տրամադրվում է նոր անցագիր:

Առանց անցագրի աշխատանքի ներկայանալու դեպքում Դատավորի մուտքն ու ելքն աշխատանքի վայր իրականացվում է ծառայողական վկայականով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատարանի նախագահի թույլտվությամբ:

Սահմանվում է, որ դատավորը գիտական և (կամ) մանկավարժական գործունեությամբ զբաղվելու, ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կամ համապատասխան կիսամյակի սկզբին դատարանի նախագահին գրավոր ներկայացնում է իր դասավանդելու և (կամ) սովորելու ժամերի գրաֆիկը։ Ուսումնական տարվա ընթացքում կատարվող փոփոխությունների մասին դատավորը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում դատարանի նախագահին ներկայացնել համապատասխան տեղեկանք: Ուսումնական հաստատությունում դասավանդող դատավորն աշխատանքային ժամին աշխատանքի վայրից իրավունք ունի բացակայելու շաբաթական 6 ժամից ոչ ավելի:

Դատավորների ամենամյա արձակուրդների հերթականությունը սահմանում  է դատարանի նախագահը։

Հերթական և ուսումնական արձակուրդների համընկման դեպքում, Դատավորի նախաձեռնությամբ և Դատարանի նախագահի համաձայնությամբ, հերթական արձակուրդը կարող է տեղափոխվել այլ ժամանակ:

Ամենամյա հերթական արձակուրդ մեկնելուց առաջ դատավորը պարտավոր է դատարանի նախագահին տեղյակ պահել իր վարույթի գործերով մասնակիցներից որևէ մեկի՝ այլ վարույթներով ներգրավմանն առնչվող խոչընդոտների, առարկությունների մասին և ապահովել այդ գործերի նյութերին, իրեղեն ապացույցներին դատարանի նախագահի հասանելիությունը։

Դատական նիստերի յուրաքանչյուր դահլիճ Դատավորի հերթական և ուսումնական արձակուրդների կամ այլ բացակայությունների դեպքում, այդ թվում՝ դատական նիստերից ազատ լինելու դեպքում, ցանկացած պահի կարող է օգտագործվել դատարանի յուրաքանչյուր դատավորի կողմից (նշվածը վերաբերում է նաև դատական նիստերի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործմանը)։

 Դատավորը պարտավոր է նաև.

ա) Խնամքով վերաբերվել աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով հատկացված տեխնիկական և այլ միջոցներին, բարեխիղճ և նպատակային օգտագործել դրանք,

բ) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրատեխնիկայի, էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային պաշտպանության կանոնների պահանջները,

գ) բացառել կոպիտ վարքագիծը գործընկերների, Դատարանի աշխատակազմի, Դատարան մուտք գործած անձանց նկատմամբ։

Ըստ կանոնների՝ դատավորն իրավունք չունի

ա) Աշխատանքային ժամերին զբաղվել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականություններին և ծառայողական լիազորություններին չառնչվող գործունեությամբ,

բ) առանց ծառայողական անհրաժեշտության՝ օգտվել ծառայողական նպատակներով հատկացված գույքից և կապի միջոցներից,

գ) այլ աշխատանքի կամ այլ նստավայր տեղափոխվելիս՝ ծառայողական նպատակներով իրեն հատկացված որևէ գույք և /կամ/ միջոց (աշխատասենյակ, դատական նիստերի դահլիճ, համակարգիչ և այլն) սեփական հայեցողությամբ հանձնել մեկ այլ դատավորի,

 դ) խոչընդոտել այլ դատավորի կողմից դատական նիստերի դահլիճների, ինչպես նաև դատական նիստերի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների օգտագործմանը:

Արաքս Մամուլյան