Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՀՀ համաձայնությունն ուժի մեջ է․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Քաղաքականություն
22.10.2023 | 11:38Հայաստանի համաձայնությունը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ մնում է ուժի մեջ՝ չնայած հարաբերություններում առկա իրավիճակին․ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության ստեղծման ծրագրերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվել, հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։ Այս հյուպատոսության աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Կլիմովը։