Բուխարեստում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում հավաքված «Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության խորհուրդը Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ բանաձև է ընդունել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-իր իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Խորհուրդը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակական հումանիտար ճգնաժամ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի համար, Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության մահվան և մոտ 120 000 հայերի էթնիկ զտման, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից և միջնորդական անհաջող ջանքերից հետո լարվածությունը սպառնում է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժմամբ։

Խորհուրդը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կիսում է ամուր մշակութային և կրոնական կապերը Եվրոպայի հետ և ձգտում է ավելի սերտ համագործակցության Եվրոպայի և արևմտյան հանրության հետ։ Ադրբեջանն իր նավթային և գազային դիվանագիտության միջոցով ազդեցություն է գործում արևմտյան և եվրոպական երկրների վրա, իսկ միջազգային հանրությունը չի կարողացել կանխել հայերի էթնիկ զտումները»,- գրել է Մարուքյանը։

Խորհուրդը կոչ է անում ավելացնել տնտեսական աջակցությունը Հայաստանին ՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար, ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին:

«Խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, որը երաշխավորում է հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների հետաքննության համար:

Խորհուրդը նաև կոչ է անում արգելել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորումները և էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Խորհուրդը դատապատում է Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

Խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման կոչ է անում, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:

Խորհուրդը կոչ է անում ակտիվացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ ԵՄ քաղաքական և դիվանագիտական համագործակցությունը և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհ բացել, ապահովել տարածաշրջանում նրա անվտանգությունը և խաղաղությունը։

Խորհուրդը կոչ է անում դիվերսիֆիկացնել նավթի և գազի մատակարարումները՝ Ադրբեջանից Արևմուտքի կախվածությունը նվազեցնելու համար»,- գրել է Մարուքյանը։