«Մտածում էի՝ ադրբեջանցիները բենզինի մոտ մի բան կգցեն»․ ինչ է պատմում այրվածքներ ստացած արցախցու կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած Մասիս Բաղդասարյանի կինը՝ Մարիամ Ղուկասյանը, պատմում է՝ պայթյունից հետո երկար փնտրել է ամուսնուն, բայց գտնել չի հաջողվել։ Որոշ ժամանակ անց է միայն իմացել, որ ամուսնուն Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխել։ Մասիս Բաղդասարյանին սեպտեմբերի 26-ին են ինքնաթիռով  Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխել, իսկ ընտանիքն Արցախից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 28-ին։ 

Մարիամն ասում է՝ Կոռնիձոր հասնելու համար ընդամենը 15 լիտր բենզին էր հարկավոր։ Հիշում է՝ երբ բենզալցակայանի տարածքում ամուսնուն էր փնտրում, այրվող մարդիկ վազում էին, օգնություն խնդրում։ Ասում է՝ վառելիքի պահեստի տարածքում գտնվող մարդկանց թիվը 1000-ին մոտ կլիներ։ 

«Ամեն ինչ կանցնի և մենք նորից երջանիկ կապրենք»․ այս խոսքերն է Մարիամն ամեն օր ասում ամուսնուն և կյանքը շարունակելու հույսեր տալիս։

ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը պայթյունից տուժածների վիճակը կայուն է գնահատում։ Նրա խոսքով՝ բուժում ստացող հիվանդների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է։ 

Հովհաննիսյանը նշում է, որ համեմատաբար թեթև վիճակում գտնվողներն արդեն դուրս են գրվում, բայց գալիս են վիրակապությունների և դեղորայք ստանալու։ Ըստ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի՝ այրվածքներ ստացած բուժառուների մոտ վիճակի որոշակի փոփոխություն ժամանակի ընթացքում է դրսևորվում։ 

Հովհաննիսյանը նշում է՝ բոլորը բուժառուները պլաստիկ վիրահատական միջամտության կարիք ունեն, որոշների հետ արդեն սկսել են աշխատել։  

Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների, ինչպես նաև պայթյունի հետևանքով Արցախից ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող 153 բուժառու կա: Նրանցից 25-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: 19 պացիենտ բուժումը ստանում է արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Վերջին շաբաթվա ընթացքում դուրս է գրվել 100 բուժառու, սակայն նրանք նույնպես շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: Սեպտեմբերի 24-ից մինչև այսօր օդային և ցամաքային ճանապարհով Արցախից Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխված 41 անձանց մահ է գրանցվել, որոնց մեծ մասը՝ պայթյունից ստացած այրվածքի հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան