Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը խոսել է Հայաստանին սպառազինություն վաճառելու մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն Սենատում լսումների ժամանակ ասել է, որ Ֆրանսիան պատրաստվում է «կոնկրետացնել Հայաստանի հետ օպերատիվ միջոցառումները»։

«Մշտական պաշտպանական առաքելություն է բացվել, և մեր ռազմական կցորդը՝ փորձառու փոխգնդապետը, գրոհների է ենթարկվում տեղեկատվական դաշտում։ Ցանկանում եմ շնորհավորել նրան ստանձնած պարտավորության համար», – հայտարարել է Լըկորնյուն։

Ապա նախարարը հավելել է, որ շատ ուշադիր հետևում է Հայաստանի թեմային և վստահության հարաբերություններ է հաստատել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։

«Պետության ղեկավար Էմանուել Մակրոնը հստակ սահմանել է, որ մեր պաշտպանական օրակարգը զենքի վաճառքի շուրջ է։ Ես հավելյալ տեղեկություններ չեմ տրամադրի՝ ճնշումներից խուսափելու համար, միայն կասեմ, որ որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայեն կյանքերի պաշտպանությանը և անվտանգության ապահովմանը»,- ասել է Լըկորնյուն:

Եզրափակելով իր խոսքը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն ասել է․ «Հաջորդ շաբաթ կապի մեջ եմ լինելու Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ օպերատիվ և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանին»։

 

Անահիտ Խաչատրյան