Դունյա Միյատովիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ
Քաղաքականություն
16.10.2023 | 10:45Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը այցելելու է Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների վրա։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տարածած հաղոդագրության մեջ։
Նշվում է, որ հանձնակատարը հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու քաղաքացիական հասարակության հետ։ Այցի վերջում հրապարակվելու է հայտարարություն։