Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան:

Նշենք, որ 350 կգ «հերոին» թմրամիջոցն, ըստ քրեական գործի, պետք է տեղափոխվեր Նիդերլանդների Թագավորություն։

Գերմանիայի կողմից Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնված Մ․Բ․-ն, իրավապահ մարմիններում Factor-ի աղբյուրների փոխանցմամբ, այն անձն է, որը ըստ քրեական գործի, պետք է Նիդերլանդներում ստանալ թմրանյութը։

Հիշեցնենք, որ 350 կգ թմրամիջոցի գործով մեկ անձ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Շաշամին, Հայաստանում դատապարտվել է 9 տարի ազատազրկման։

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև Factor.am–ի՝ «Ուր էր տեղափոխվելու Իրանից ուղարկված 350 կգ հերոինը, և ինչ կապ ունեն հայկական ընկերությունները դրա հետ» վերտառությամբ հրապարակումը։