«Մարգարա» մաքսակետի շինարարությունն այս ամիս կավարտվի, բայց հայ-թուրքական սահմանի բացումը չի նշմարվում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2022 թ․ հուլիսին Հայաստանը և Թուրքիան պայմանավորվեցին 2023-ի ամռանը բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս տարվա փետրվարին կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը երրորդ երկրների քաղաքացիների և 2 երկրների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանը կբացվի։

Սահմանի բացման հստակ ժամկետ չէր նշվել, սակայն զբոսաշրջային սեզոնը (հեղ․՝ ենթադրյալ՝ ամառային) վաղուց ավարտվել է, իսկ սահմանը դեռ փակ է։
Թուրքական անանուն աղբյուրները օրերս ռուսական մամուլով տեղեկություն տարածեցին, թե սահմանի բացումը լիովին կախված է Երևանից։

Factor.am-ը ՀՀ արտգործնախարարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ սահմանը դեռ բաց չէ, արդյո՞ք այդ պայմանավորվածությունը չեղարկվել է։

«Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության շուրջ աշխատանքները շարունակվում են»,- պատասխանել են մեզ ԱԳՆ-ից։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում դեռևս նախատեսված չէ։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և թուրք դեսպան Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022 թ-ի հուլիսի 1-ին՝ Վիեննայում: Դա նրանց չորրորդ հանդիպումն էր։
Մինչ դիվանագիտական ճակատում առաջընթաց չի նկատվում, «ցամաքի վրա» հայկական կողմը շարունակում է նախապատրաստական ակտիվ աշխատանքները։

Պետական եկամուտների կոմիտեից մեզ հայտնեցին, որ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել արդեն այս ամսվա՝ հոկտեմբերի ընթացքում։

«Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները։ Ներկա պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները»,- նշել են ՊԵԿ-ից։
Հայ-թուրքական սահմանին մաքսակետի կառուցման աշխատանքների համար ՊԵԿ-ը ծախսել է 871 մլն դրամ։

Մարգարայի կամուրջը, հիշեցնենք, 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվեց այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ։

Գայանե Խաչատրյան