«Վահե Ղազարյանը խախտում է արել, վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկի»․ Լևոն Բարսեղյան

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տուգանել է երեկ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանին։

Նա տուգանվել է «Գազել» վարելու համար, քանի որ համապատասխան կարգի վարորդական իրավունք չի ունեցել։ Երթուղայինը վարելու տեսանյութը հրապարակվելուց հետո Factor.am-ը դեռևս օգոստոսի 15-ին Վահե Ղազարյանից, որն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընկերն է, գրավոր հարցմամբ հետաքրքրվել էլ էր՝ արդյոք Ավինյանի արարքը երթևեկության կանոնների խախտում չէ, և ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։

Ներքին գործերի նախարարությունը, սակայն, Factor TV-ի գրավոր հարցմանն այդպես էլ պատասխան չի տվել։ Մենք բազմիցս հետաքրքրվել ենք հարցման պատասխանի ճակատագրով և մշտապես ստացել ենք նույն պատասխանը՝ «պատասխանի տրամադրումն ընթացքի մեջ է», այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմնաված թե՛ հնգօրյա, թե՛ 30-օրյա ժամկետները վաղուց լրացել են։ Նշենք, որ հարցումից երկու ամիս անց էլ Վահե Ղազարյանը մեր հարցմանը չի պատասխանել, և հանկարծ պարզ է դառնում, որ Ավինյանը տուգանվել է։

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահե Ղազարյանը օրենք է խախտել, իսկ նրա գործելաոճը չի բխում հեղափոխական իշխանության տրամաբանությունից։

«Հաշվի առնելով, որ ոստիկանությունը հեղափոխությունից առաջ, գոնե ժամկետների մեջ պատասխանում էր, իսկ հիմա, փաստորեն, խախտում է ժամկետը, ենթադրենք, որ սա տեղափոխվում է հենց հեղափոխական կառավարության տրամաբանության մեջ։ Այսինքն, եթե հեղափոխությունից պետք է բան փոխված լիներ, արդեն փոխվել է, ցավոք, դեպի վատը։ Նախկինում բոլոր հարցումներին գոնե ժամկետի մեջ պատասխանում էին։ Հիմա կառավարությունն՝ ի դեմս այդ նախարարի, որոշել է, որ երկու ամիս կարող է չպատասխանել։ Սա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի խախտում է, որը թույլ է տվել ՆԳ նախարարը։ Խախտվել է ձեր տեղեկատվական ազատության իրավունքը, ինչը վարչական իրավախախտում է, որի համար պետք է պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկի նրա վերադասը՝ վարչապետը»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Տիգրան Ավինյանը ՔՊ վարչության անդամ է, իսկ խատումը կատարել է, երբ արդեն հայտնի էր, որ իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է։ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ այս հանգամանքը կարող էր կաշկանդել ՆԳՆ-ին, որպեսզի նախընտրական փուլում չտրամադրեին այնպիսի պատասխան, որտեղ նշված կլիներ, որ Տիգրան Ավինյանը խախատում է կատարել և տուգանվել է։

«Ողջախոհությունը հուշում է, որ եթե հարցումը վերաբերում է համայնքի ղեկավարի թեկնածուին՝ այն էլ իշխող ուժի, ՆԳ նախարարը կամ տեղեկատվությունը տնօրինողը, առավել ևս ժրաջանորեն պետք է պատասխաներ, ոչ թե պետք է սպասեր հինգ օրը լրանալուն, այլ պետք է երկրորդ օրը պատասխաներ»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նշենք, որ Վահե Ղազարյանը, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իրենց կառավարության պաշտոնյաները հաշվետու են քաղաքացիներին, երբևէ, ո՛չ ոստիկանապետի, ո՛չ նախարարի պաշտոնում լրագրողների հետ չի հաղորդակցվել։

Նարեկ Կիրակոսյան