ԵԽԽՎ առաքելությունը պետք է այցելի Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ․ Թինի Կոքս

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն անդրադարձել է անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգություններին, պատերազմներին, հիշատակել նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածը։ 1lurer․am-ի փոխանցմամբ՝ մինչ նստաշրջանի մեկնարկը՝ ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Թինի Կոքսն իր խոսքում նշել է, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վեհաժողովի առաքելությունը պետք է այցելի Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վեհաժողովը կողմ է քվեարկել նաև «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու՝ Բյուրոյի առաջարկին։ Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Նստաշրջանի առաջին օրը հայ պատվիրակները ևս մեկ անգամ բարձրաձայնել են Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը:

«Ավելի քան 100 հազար մարդ լքել է ոչ միայն իր տունն ու հայրենիքը, այլ նաև հողը, որտեղ իրենց նախնիներն են ապրել, արարել տասնյակ դարեր: Կան բազմաթիվ հարցեր այստեղ բարձրաձայնելու, բայց ամենակարևորը մեկն է՝ այս կառույցը չունի բավականաչափ գործիքներ, թե չկա բավարար քաղաքական կամք: Անհաշվելի են Եվրոպական խորհրդի այն բոլոր կոնվենցիաները, օրենքները, որոնք խախտել է Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում: Իրականում պետք է հասկանալ, թե որոնք են այն գործողությունները, որոնք կկանխեն բռնությունն ու էթնիկ զտումը:

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված էր հնգակողմ հանդիպում: Վերջին պահին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել դրան: Սա ապացուցում է, որ նա մտադրություն չունի Հայսատանի հետ խաղաղության գնալու: Ես ուզում եմ շեշտել այն երեք հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Երկուստեք պետք է ընդունվեն տարածքային ամբողջականությունը և երկրների ինքնիշխանությունը, պետք է սահմանազատում տեղի ունենան 1991 թվականին Ալմա Աթայի պայմանագրի հիման վրա, իսկ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը` պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Բոլոր գործընկերներիս կոչ եմ անում միանալ Գրանադայի հայտարարությանը: Հորդորեք ձեր կառավարություններին գործադրել բոլոր ջանքերը Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար: Միայն գործելով և ոչ թե խոսելով կարող ենք խաղաղ ապագայի հնարավորություն ունենալ»,- իր ելույթում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյան ը:

«Ես հիշում եմ՝ այս տարվա հունվարն էր, երբ ես այս ամբիոնից հորդորեցի դիմել հրատապ քայլերի, հակառակ դեպքում ուշ կլինի: Ես հիշում եմ, երբ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակված էր, ես ձեզ խնդրեցի ընդունել հայտարարություն, ցավոք, ի պատասխան ստացա պատճառաբանություններ, թե այս փուլում դա անհնար է կազմակերպել: Երբ նախաձեռնեցի հրատապ բանավեճ, հասկացա, որ շատ ուշ կարող է լինել: Այսօր՝ այս հանդիպման օրը, Լեռնային Ղարաբաղում հայ չկա: Տիկնայք և պարոնայք, այսօր Լեռնային Ղարաբաղում կա 10-50 էթնիկ հայ, նրանց մեծ մասը ծերեր են կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք:

Մենք խաղաղության կողմնակից ենք, մենք կողմ ենք բոլորի հետ լավ հարաբերություններին, բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ քանի դեռ Ադրբեջանին թույլ է տրվում լինել այս հեղինակավոր կառույցում, դա խոչընդոտում է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով»,- ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: