Հացն էժանացել է, բանջարեղենն ու կաթնամթերքը՝ թանկացել․ գնային փոփոխությունները՝ մեկ տարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի Հանրապետությունում չնչին գնաճ է նկատվել՝ 0,9%: Միաժամանակ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն էժանացել են շուրջ 3,1%-ով։

Այսպես՝

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ 8.3%-ով
  • Միս՝ 0.5%-ով
  • Ձուկ և ծովամթերք՝ 4.4%-ով
  • Յուղեր և ճարպեր՝ 21.0%-ով
  • Միրգ՝ 0.4%-ով
  • Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն՝ 2.2%-ով։

Այնուամենայնիվ, որոշ ապրանքներ շարունակել են թանկանալ․

  • Կաթնամթերք, պանիր և ձու՝ 1.6%-ով
  • Բանջարեղեն՝ 6.6%-ով
  • Սուրճ, թեյ և կակաո՝ 1.4%-ով
  • Հանքային կամ աղբյուրի ջուր, շշալցված խմելու ջուր՝ 3.8%-ով
  • Օղի՝ 7.3%-ով
  • Գինի՝ 2.3%-ով
  • Գարեջուր՝ 2.9%-ով
  • Ծխախոտային արտադրատեսակներ՝ 11․4%-ով

Իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 1.4% գնաճ է արձանագրվել:

Թանկացել են միրգը, բանջարեղենն ու խմիչքները։

Օգոստոսի համեմատ՝ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 1 տարում  սակագներն աճել են 3.2%-ով։ Ամենաշատը թանկացել են հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները՝ 11.1%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 10.2%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան