Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ, զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները․Վահագն Խաչատուրյանը France 2-ին հարցազրույց է տվել

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին:

Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար հայեր հարկադրված են եղել ընդամենը օրերի ընթացքում տեղափոխվել Հայաստան՝ որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված չի լինի:

Նախագահն անդրադարձել է նաև վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով միջազգային տարբեր կառույցների նախաձեռնություններին և նշել, որ չնայած գնահատելի են մասնավորապես Ֆրանսիայի և տարբեր հեղինակավոր կառույցների ջանքերը խնդրի խաղաղ ճանապարհով լուծման և ելքեր գտնելու ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն եղել ինչպես Լաչինի հումանիտար միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Ադրբեջանին զսպելու և ուժի կիրառումը բացառելու համար:

«Այստեղ պետք է հասկանալ մեկ այլ, առավել լայն ասպեկտ, խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած կետում ինչպես ենք մենք վերաբերվելու նմանօրինակ հիմնախնդիրներին, ինչ լծակներ կան նման զարգացումները կասեցնելու համար, արդյոք մենք պետք է սպասենք աղետալի իրադարձությունները տեղի ունենան, հետո նոր միայն փաստենք զոհերի, արտագաղթողների, ունեզրկվածների ու բռնի տեղահանվածների առկայությունը, սա խնդիր է որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած բնակավայրում ապրող մարդուն»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը Վահագն Խաչատուրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար, ուստի Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և նոր կապեր ստեղծելով: Նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին Հանրապետության նախագահն ասել է. «Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է, մենք տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման կողմնակից ենք, մեր քաղաքականությունը միտված է դրան և մեր միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք աջակցություն հենց այս հարցում, մենք ցանկանում ենք խաղաղ ապրել մեր երկրում և հարևանների հետ խնդիրները հարթել խաղաղ գործիքակազմերով և զարգացնել բարիդրացիական հարաբերությունները»: