Հայաստանը 30 տարում Արցախին տրամադրել է 1 տրլն 154 մլրդ դրամ բյուջետային վարկ․ 2018թ․ հետո վարկերի ծավալները տարեցտարի ավելացել են

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից 1 տրլն 154 մլրդ 59 մլն 174 հազար 844 դրամ վարկ է տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկեր տրամադրվել են յուրաքանչյուր տարվա «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքների հիման վրա՝ օրենքների համապատասխան հոդվածներով սահմանված վարկի տրամադրման պայմաններով: ՀՀ պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող բյուջետային վարկի չափը որոշվել է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում՝ ելնելով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթությունից:

Առաջին անգամ Արցախին բյուջետային վարկ հատկացվել է 1993 թվականին։ Հաջորդ 25 տարիների ընթացքում, ներառյալ՝ 2018 թվականը, բյուջետային վարկերի ընդհանուր չափը կազմել է 573 մլրդ 75 մլն դրամ։

Նկատենք, որ 2018 թվականից հետո վարկերի ծավալները տարեցտարի ավելացել են, մասնավորապես՝ 2018 թվականին՝ 51․4 մլրդ դրամ, 2019-ին՝ 57․8 մլրդ, 2020-ին՝ 75․1 մլրդ, 2021-ին՝ 128․7 մլրդ, 2022-ին՝ 176 մլրդ դրամ։ 2023 թվականի վարկը մասամբ է փոխանցվել․ սահմանվել էր 156․4 մլրդ, սակայն փաստացի հունվարից սեպտեմբեր ամիսը ներառյալ հատկացվել է 143․3 մլրդ դրամ, 4-րդ եռամսյակում մնացորդը 13․1 մլրդ է:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում տուժած քաղաքացիների համար իրականացված տարբեր ծրագրերի համար ՀՀ բյուջեից հատկացվել է մոտ 63․3 մլն դրամ, այդ թվում՝  2020 և 2021 թվականներին՝ միանվագ դրամական օգնություն Արցախում հաշվառված քաղաքացիներին 34․5 մլն, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին՝ 13 մլն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ աջակցություն Արցախի բնակչությանը 12․6 մլն դրամ և այլն։

Գայանե Խաչատրյան