Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից առաջ ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են անցկացրել․ POLITICO

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները անցյալ ամիս Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մեկնարկից մի քանի օր առաջ Թուրքիայում հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ արտակարգ բանակցությունների համար, որոնք նպատակ են ունեցել լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, գրում է POLITICO-ն։

Քննարկումների մասին իրազեկ բարձրաստիճան դիվանագետը POLITICO-ին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ դրվի ԼՂ-ի իննամսյա շրջափակմանը և թույլատրի մարդասիրական օգնության շարասյունները Հայաստանից: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել է՝ «ինչպես շարժել բեռնատարները» և ապահովել, որ սննդամթերքի և վառելիքի մատակարարումները կարողանան հասնել 100,000 բնակիչների:

ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն՝ տարածաշրջանում կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։

POLITICO-ին տրամադրված հայտարարության մեջ նշվում է, որ «մենք կարծում ենք՝ կարևոր է պահպանել կապի ուղիները համապատասխան զրուցակիցների հետ՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Պաշտոնյան նաև նշել է, որ Կլաարը փորձել է բաց լինել բազմաթիվ ճակատներում «անցած տարիների» ընթացքում, այդ թվում՝ Խովաևի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ բանակցություններում:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հանդիպման մասին հարցը՝ նշելով, որ «չեն մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները»։

Այնուամենայնիվ, հարցին ծանոթ ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով պարզաբանել է, որ քննարկումները եկել են այն ըմբռնումից, որ Կրեմլը դեռևս իշխում է տարածաշրջանում:

«Մենք պետք է կարողանանք աշխատել ռուսների հետ այս հարցում, քանի որ նրանք ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես, երբ մենք այժմ գտնվում ենք անկայուն իրավիճակում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Էմմա Չոբանյան