«Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին՝ չպատասխանելով Ադրբեջանի ռազմական գործողությանը». Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԵՄ Խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերի։ Euronews-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, թե դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը։

«Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ ու երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը։ Մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի, որը եղել է իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է Շառլ Միշելը։

Նա նշել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։

Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում վստահություն ձևավորել, Միշելը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է դրվել այն պահից, երբ նա սկսել է ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մշտադիտարկմանը, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Ըստ Միշելի՝ Ադրբեջանը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերում։

«Նա այսօր մեր գործընկե՞րն է։ Այո՛, նա գործընկեր է։ Սա նշանակո՞ւմ է, որ հարաբերությունները պարզ են։ Ո՛չ, հարաբերությունները պարզ չեն։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո՛, իրականությունը բարդ է, և սա պետք է հասկանալ»,- եզրափակել է ԵՄ Խորհրդի նախագահը։