Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակարանները վարձակալելու համար հայտարարության կամ այլ անձանցից տեղեկանալու միջոցով իր հետ կապ հաստատած 5 տարբեր անձանցից, որպես մի քանի ամսվա վարձավճար, ստացել է տարբեր չափերով՝ 160․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամ կամ 400-500 ԱՄՆ դոլար գումարներ և խարդախությամբ հափշտակել դրանք։

Մի դեպքում նա իրեն դիմած անձին վարձակալությամբ տրամադրել է այն բնակարանը, որն ավելի ցածր վարձավճարով ինքն էր վարձակալել։ Տվյալ դեպքում խարդախությամբ հափշտակություն կատարվելու հանգամանքը պարզվել էր, երբ իրական սեփականատերը եկել էր իր բնակարան և հայտնաբերել, որ այնտեղ այլ անձինք են բնակվում։

Մեկ այլ դեպքում Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին բնակարաններից մեկը վարձակալությամբ տրամադրել է այդ բնակարանը մեկ այլ անձի վարձակալությամբ արդեն իսկ հանձնած լինելու և վերջիններիս կողմից այնտեղ մի քանի օր բնակեցված լինելու պայմաններում։

Մյուս դեպքերում 48-ամյա բնակչուհին, ձեռք բերելով իր համաքաղաքացիների վստահությունը, նրանց իբրև թե բնակարան վարձակալությամբ տալու նպատակով, խարդախությամբ ստացել է որպես վարձավճար պահանջված գումարները, և նրա հետ այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Հաշվի առնելով Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների մեծ հոսքը, ներկայում նրանց օթևանով ապահովելուն ուղղված համընդհանուր ջանքերը և այդ համատեքստում նրանց առաջարկվող վարձակալությամբ բնակարանների մասին հայտարարությունների առատությունը, ինչը մեծացնում է վերոնշյալ բնույթի հանցագործությունների կատարման ռիսկը, ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր նման սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի։ Բացահայտված նմանատիպ ցանկացած դրսևորման հանդեպ քրեաիրավական արձագանքը լինելու է շատ խիստ և անզիջում։

Վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանց հորդորում ենք լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին համոզված եք խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: