Ադրբեջանը անկախ միջազգային դիտորդներին ԼՂ մուտքի թույլտվություն դեռևս չի տրամադրել՝ իրավիճակը վերահսկելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանը դեռևս անկախ միջազգային դիտորդներին Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվություն չի տրամադրել՝ տեղում իրավիճակը վերահսկելու համար: Այս մասին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անկախ մոնիթորինգի համար՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է եվրոպացի դիվանագետը։

Բացի այդ, նա հավելել է, որ Բրյուսելը համընդհանուր համաներում կիրառելու կողմնակից է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուժերի համար, ովքեր համաձայնել են զինադադարին։

Ստանոն ընդգծել է, որ այս պահին Եվրամիության համար կարևոր խնդիր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղում այն ​​մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է հատկացրել, սրա հետ մեկտեղ, Եվրամիությունը կարող է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել։