ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Մենք վշտացած ենք այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք կոչ ենք անում շարունակել մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին, քանի որ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից անցել է Հայաստան։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը տեղում է, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնության մասին՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքները, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը։ 2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի հակամարտությունից տուժած համայնքներին՝ սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցերում»: