«Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի ուղերձի մասին

Լուրեր

12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
Բոլորը

ՌԴ ԱԳՆ հերթական հայտարարությունն է տարածել, որում կոշտ քննադատություն է հնչում ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը դժգոհում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում»։

«Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին խրատները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացությունները այն մասին, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, իր իսկ երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ են կրում։

Կառավարության ղեկավարը փաստացի խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում Հանրապետությունը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի։ Իր քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միաժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները շատ բաներում ունեն նույնական շահեր անվտանգության ու զարգացման ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս երկրները ոչ միայն նպատակ են դրել ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել ողջ մեր եվրասիական տարածքը։

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե ​​Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը նախընտրեց լռել։

Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական ​​դժվարություններ ստեղծելու մասին ավելի ու ավելի հաճախակի հնչող ազդակներին՝ անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։

Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին։

Տարածաշրջանային հարցերում Ն.Վ. Փաշինյանը, փոխանակ հետևելու 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու  վերաբերյալ, տրվեց Արևմուտքի հորդորներին։

Պրահայում և Բրյուսելում նա որոշեց հենվել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության կարգավիճակը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Ն.Վ. Փաշինյանը չստորագրեց վեց երկրների  ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն  ուղարկել հանրապետության՝Ադրբեջանին սահմանակից շրջաններ։

Իրավիճակը թեժացավ նաև պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին  ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը հայկական մնացած ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը» ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերմամբ ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ բացահայտեց իրական պատկերը և ստեղծեց նախադրյալներ կայուն դեէսկալացիայի։

2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունների իրականացումը կանգ է առել հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր խույս տալ և վազել դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի  փոխարեն։

Կորսվեց թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանի սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, որոնք կդառնային Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված վերոհիշյալ Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Նույնիսկ այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից չենք տեսնում որևէ լուրջ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները։ Մենք խոսում ենք հրադադարի պահպանման, հումանիտար իրավիճակի բարելավման և Բաքվի և Ստեփանակերտի միջև կայուն երկխոսության հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։

Նիկոլ Փաշինյանի այսպիսի անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով։ Իհարկե, պնդումները, թե նրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականության հետ կապ չունեն։

Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել Երևանում ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը։ Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, Հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։

Համոզված ենք, որ Երևանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Համոզված ենք, որ դա գիտակցում է հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»,-ասվում է հայտարարության մեջ։