Ինչու է Ադրբեջանը արգելափակել հայկական կայքերը

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Հատկապես վերջին սահմանային միջադեպից հետո ադրբեջացիներից շատերը` զրկված լինելով օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, օգտվում էին ադրբեջանալեզու էջեր ունեցող հայկական լրատվական աղբյուրներից, այդ թվում` Razm.info և Armradio.am կայքերից: Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները շտապել են արգելափակել այդ կայքերի գործունեությունը երկրի տարածքում: ։ Այս առնչությամբ Factor.am-ը զրուցեց ադրբեջանագետ, Ռազմինֆոյի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ․ «Առաջին անգամ չէ, որ նման տեղեկություն է հայտնվում, որ Razm.info կայքը Ադրբեջանում արգելափակվել է, իրենց մոտ առհասարակ սովորություն է արգելափակել բոլոր այն կայքերը, որոնք իրենց համար ոչ ցանկալի տեղեկություններ են տարածում»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Ադրբեջանում արգելափակված են բազմաթիվ տեղական ընդդիմադիր լրատվամիջոցներ, օրինակ` Մեյդան թիվին, նաեւ` Ազատություն ռադիոկայանի կայքը․ «Հասկանալի է, որ իրենք պետք է շահագրգռված լինեին փակեին նաև Ռազմինֆոն, որը հենց ադրբեջանական հանրության շրջանում է աշխատանքներ տանում, ուտսի իրենց տրամանաբանության տեսանկյունից որևէ արտառոց բան չկա, որ արգելափակում են կայքը։ Դա խոսում է այն մասին, որ այն ինչ անում ենք, ազդեցություն ունի, հակառակ դեպքում անիմաստ ռեսուրսը փակելու խնդիր դժվար թե ունենային»,-ներկայացրեց Հովհաննիսյանը։

Նկատենք, որ Ադրբեջանում արգելափակված է Ռազմինֆո կայքը, սակայն ֆեյսբուքյան էջը գործում է։ Ադրբեջանցի ընթերցողները, չկարողանալով մուտք գործել կայք, ֆեյսբուքյան էջում են գրում այդ մասին․ «Արգելափակման մասին ասել են տասյնակ ընթերցողներ, որոնք փորձում են մուտք գործել Ռազմինֆոյի էջ, ունենք որոշ ընթերցողներ, որոնք հետաքրքրված են տեղեկատվություն ստանալու հարցով ու երբ չեն կարողանում մուտք գործել, էջին են գրում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ադրբեջանագետի խոսքով, սակայն, տեխնիկական միջոցներն այսօր այնպիսին են, որ ցանկացողները «կարող են շրջանցել այդ արգելքները և օգտվել կայքից»։

Հովհաննիսյանը հիշեցրեց Ադրբեջանում վերջին տարիներին սահմանային վիճակի մասին ընդունված օրենքի մասին, որի համաձայն չի թույլատրվում առանց Ադրբջանի պաշտպանական գերատեսչության համաձայնության, սահմանային վիճակի վերաբերյալ տեղեկություն հրապարակել․ «Հասկականալի է, որ երբ ժամանակ առ ժամանակ սահմանային իրավիճակը սրվում է, իրենց մոտ տեղեկատվական քաղց է առաջանում, ուստի որոշ մարդիկ փորձում են այն ստանալ հայաստանյան լրատվական դաշտից»,-նշեց նա։

Սեդա Ղուկասյան