«Սա մղձավանջ է». աշխարհահռչակ հայ աստղերը` Արցախի իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ աստղերն ակտիվ կերպով արձագանքել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնամասշտաբ հարձակմանը: Նրանք դատապարտել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և աշխարհի ուշադրությունը գրավել Արցախում տեղի ունեցողին` որակելով այն որպես ցեղասպանություն:

Այսպիսով` ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ինչպես նաև Ինստագրամի սթորիների միջոցով պարբերաբար անդրադառնում է Արցախում տեղի ունեցող իրավիճակին:

«Կարող եմ ասել, որ բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են։ Ի վերջո, Միացյալ Նահանգները իմ հարկերն ուղարկում է Ադրբեջանի ռազմական օգնությանը, նավթային բռնապետության, որը տարեկան միլիոնավոր դոլարներ է աշխատում, որն առատաձեռնորեն օգտագործում է խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում, որպեսզի կաշառի խորհրդարանի անդամներին, որպեսզի նրանք իր դեմ չխոսեն նման իրավիճակում, երբ նրանք պատերազմական հանցագործություններ են իրականացնում։ Իմ հարկերը չպետք է գնան մի երկրի, որը սպանում է իմ մարդկանց, դա աններելի է: Արցախում տեղի ունեցողը ահաբեկչություն է: Նրանք իմ ազգին են սպանում, սա ցեղասպանություն է»,-նշել է նա:

Հանրահայտ ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ ինստագրամյան և ֆեյսբուքյան իր էջերում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում 120,000 խաղաղ բնակիչներ, ներառյալ 30,000 երեխա, ռազմական հարձակման է ենթարկվում. «Ինչպես ասել են փորձագետները, սա Ցեղասպանություն է: Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և մեդիա գործընկերներին արձագանքել ու օգնել տարածելու ձայնը՝ խաղաղությունը վերականգնելու համար»:

Հայտնի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ևս սոցիալական ցանցերի իր էջերում դիմել է միջազգային հանրությանն ու խնդրել օգնել Արցախի բնակչությանը. «Միջազգային հանրությանը խնդրում եմ իսկական օգնություն ցուցաբերել եւ գործողությունների դիմել։ Այս տեսանյութը դիտող ամեն մեկին խնդրում եմ բարձրաձայնել խնդրի մասին. զանգահարեք ձեր կառավարության ներկայացուցչություններին, ստիպեք նրանց գործել։ Կիսվեք Արցախի ապագայի վերաբերյալ ձեր մտահոգություններով: Մի լռեք, լռությունը ամենամեծ հանցանքն է, որ հիմա կարող ենք մեզ թույլ տալ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան