Բերման ենթարկված 35 քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել. նրանք ազատ են արձակվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մայրաքաղաքի տարբեր փողոցներից ոստիկանական բաժիններ բերման ենթարկված 35 քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի ու Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժիններ բերվածներն ազատ են արձակվել կամ ազատվելու ճանապարհին են: Քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, փոխարենը հարուցվել են վարչական վարույթներ»,- նշում է Հարությունյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որը ևս ստանձնել էր բերման ենթարկված անձանց պաշտպանությունը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ պնդում է, որ բերման ենթարկված և ձերբակալված գրեթե բոլոր քաղաքացիները դաժանաբար ծեծի են ենթարկվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ից Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիների կողմից, որոնց թվում կան Հայաստանում գտնվող արցախցիներ։ Այսօր ակցիայի մասնակիցներն ամբողջ օրվա ընթացքում փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Ակցիաների ընթացքում իրավապահների կողմից բռնի ուժով բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։