Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական ֆուտբոլի տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ։

Հաշվի առնելով հայկական ֆուտբոլում ակումբային և ազգային հավաքականների ներկա անմխիթար վիճակը, Հֆֆ նախագահի փոփոխությունը չուներ այլընտրանք:

 

Լիահույս ենք՝ առաջադրվելու դեպքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ժամանակավոր ՀՖՖ նախագահի առաքելությունը պատվով կկատարի:

ՀՖՖ նախագահի հաջորդող ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար, մշակվեն ՀՖՖ նախագահի գործունեությունը առավել թափանցիկ և ֆուտբոլային հասարակության կողմից վերահսկող մեխանիզմներ: Մենք պատրաստակամ ենք ակտիվ ներգրավվել այս գործընթացներում: Միևնույն ժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր հայկական ակումբներին, պատրաստ ենք կամավորական հիմունքներով ներգրավվել հանրային կապերի և երկրպագուների հետ տարվող աշխատանքների կորդինացմանը: Ակնկալում ենք ակումբների կողմից ավելի պրոֆեսիոնալ և պատվախնդիր մոտեցում:

Հայկական ֆուտբոլում ստեղծված անմխիթար իրավիճակը, ինչպես նաև ՀՖՖ նախագահի հիմնական պաշտոնի շուրջ շրջանառվող մի շարք ոչ բարյավ անունների ակնկարկը, Հայտարարում ենք, որ ՀՖՖ նախագահի հաջորդիվ կայանալիք ընտրություններում հնարավորինս սատարելու ենք Յուրի Ջորկայեֆի թեկնածությունը:

Լեգենդար հայազգի ֆուտբոլիստը ֆուտբոլում նվաճել է գրեթե բոլոր մրցանակները, պրոֆեսինալ է, ունի համաշխարաին ճանաչում, եվրոպական մտածելակերպ, մոտեցումներ, որոնք շատ կարևոր են ֆուտբոլում, և կարող է իր շուրջ համախմբել աշխարի հայ ֆուտբոլային հանրությանը: Վստահելով ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնը Ջորկայեֆին , համոզված ենք, որ կունենանք նոր ներդրումներ հայկական Ֆուտբոլում, բարձրակարգ մարզիչներ ազգային ու մանկապատենեկան հավաքականների համար և այլն:

 

Մեր շարժման ղեկավար կազմը հանդիպումներ է ունեցել Ջորկայեֆի հետ, ներկայացրել հայկական ֆուտբոլում առկա վիճակն ու մեր դիրքորոշումը, զորակցությունն է հայտնել նրան առաջադրվելու դեպքում սատարելու հարցում:

Բոլոր պատկան մարմիններին, երկրպագուներին կոչ ենք անում աջակցել և միասին իրականացնել այս երազանքը՝ Ջորկայեֆին հրավիրել Հայաստան և հաջորդիվ ընտրություններում առաջադրել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: Եթե նույիսկ կան կանոնադրական խոչընդոտներ, համոզված ենք, որ նման լեգենդի համար հնարավոր կլինի կատարել որոշակի փոփոխություններ :

Սեպտեմբերին ՀՖՖ նախագահի ընտրություններից զատ մեկնարկում է կարևրագույն մրցաշար` Ազգերի լիգան։ Այս կապակցությամբ խառը ժամանակահատվածում մեր ընտրանուն բոլոր խաղերին աջակցություն ենք ցուցաբերելու առավելագույն թափով: