Արցախի «Պաշտպանության բանակն» ամբողջական զինաթափվում է․ ԱՀ տեղեկատվական շտաբ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Ուշագրավ է, որ հաղորդագրության հայալեզու տարբերակն ավելի հակիրճ է և տարբերվում է ռուսալեզու տարբերակից։ Ստորև ներկայացնում ենք ռուսալեզու տարբերակի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություն՝ միաժամանակ հասցնելով զանգվածային հրթիռային, հրետանային և օդային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունները ցույց են տալիս, որ խնդիր էր դրված Արցախը մասնատել և անուղղելի վնաս հասցնել նրա կենսունակությանը։ Երկօրյա համառ մարտերի ընթացքում Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանվել են կենդանի ուժով և ռազմական տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ՝ նրան պատճառելով մեծ կորուստներ։ Ցավոք, Արցախի կողմից կան զոհեր ու վիրավորներ։ Որոշ շրջաններում հակառակորդին հաջողվել է ճեղքել ՊԲ մարտական ​​դիրքերը և վերահսկողության տակ վերցնել մի շարք բարձունքներ և ռազմավարական նշանակության ճանապարհային հանգույցներ։

Ստեղծված իրավիճակում միջազգային հանրության գործողությունները պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ անբավարար են։ Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության հրադադարի առաջարկը։

1․ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ  համաձայնություն է ձեռք բերվել  ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման 2023 թ-ի սեպտեմբերի 20-ին ժամը 13։00-ից։

2․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին ու և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։

3․ Ադրբեջանական կողմի կողմից բարձրացված հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ը հետագա հանդիպումների ընթացում»։