«Մեր աշխատավարձով հնարավոր է միայն գալ թատրոն փորձի ու գնալ տուն»․ դերասանները բողոքում են, որ գրոշներ են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Առավոտից երեկո ձգվող փորձեր ու ներկայացումներ. այս ամենի դիմաց դերասանները վաստակում են ընդամենը 55 հազար դրամ աշխատավարձ:

Վերջին 25-30 տարիներին հայաստանյան թատրոններում դերասանների աշխատավարձի վերանայում գրեթե չի եղել: Թատրոն ընդունվող դերասանը ստանում է 55 հազար դրամ աշխատավարձ, իսկ տարիների փորձ, ձեռքբերումներ ու բարձր ցուցանիշներներ ապահովելու դեպքում՝ նրանց շռայլվում է ընդամենը 80 հազար դրամ: Եվ միայն բեմի վարպետներն են, որոնց աշխատավարձի չափը հատում է 100 հազարի շեմը: Այն, որ դերասանները չնչին չափով են վարձատրվում, թատրոնում միակ խնդիրը չէ: Մի շարք տարողունակ հարցեր կան, որոնց լուծման համար թատրոնի մասին օրենք է հարկավոր:

Տարիներ շարունակ օրենքի անհրաժեշտության մասին խոսվում է, սակայն 2004 թվականից այն անարդյունք չարչրկվում է Ազգային ժողովում: Ինչպիսին կլինի թատրոնի ճակատագիրը նոր Հայաստանում, կվերանայվի՞ արդյոք դերասանների աշխատավարձը, և վերջապես թատրոնի մասին օրենքը կադառնա՞ իրականություն, թե՝ ոչ:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սանդղակը երբեք այսքան ցածր չի եղել։ «Մի քանի տասնամյակ այս հարցը տեղից չի շարժվում, չգիտեմ, երբ պետք է կառավարությունը վերանայի։ Բարձրացվեց բժիշկների, ուսուցիչների և այլ մասնագետների աշխատավարձը, իսկ ինչո՞ւ է թատրոնը միշտ մնում ուշադրությունից դուրս»,- նշում է նա։

Այն, որ հանրապետության վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու վարձատրության չափը մի փոքր բարձրանում է, թատրոնի գեղարվեստական ղեկավարը ծիծաղելի է համարում:

«Խոսքն ընդամենը 120-130 հազար դրամի մասին է։ Թող ինձ ներեն, բայց դա նսեմացուցիչ է»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի համար նորություն չէ, որ երկրի մեծահարուստները թատրոնով հետաքրքրված չեն, առհասարակ չի հիշում, որ որևէ մեծահարուստ կամ պատգամավոր այցելած լինի թատրոն: Դերասանը հիշում է, որ նախկին իշխանությունների օրոք երբ ցանկացած հարցով դիմել են Մշակույթի նախարարություն, ի պատասխան մշտապես լսել են՝ բյուջեում գումար չկա: «Այնպիսի տպավորություն է, որ մեր պետությանն առհասարակ թատրոններ պետք չեն։ Բայց արվեստը հզոր ուժ է, և անտեսել այդ ուժը, մեղմ ասած, սխալ է»,- ասում է Արմեն Սանթրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան