Հայաստանը պաշտպանում է միայն ՀՀ սուվերեն տարածքը. ԼՂ-ի հետ կապված ՌԴ-ն և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն. ԱԽ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Հայաստանը պաշտպանում է միայն ՀՀ սուվերեն տարածքը. ԼՂ-ի հետ կապված  միջազգային հանրությունը և առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խաղաղապահները այնտեղ են, նրանց պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, որի տակ ստորագրել է նաև Պուտինը։

Արձագանքելով հարցին, թե Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունից հետո ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, Գրիգորյանը նշեց՝ թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի։

Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ նշելով. «Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․․․»։

«Եթե Մեդվեդևն է այդպիսի վարքագիծ դրսևորում, ուրեմն ՌԴ-ն պետք է դրա մասին մտածի, և ընդհանրապես պետք է հասկանալ՝ դա ի՞նչ քաղաքականություն է։ Նրանք այս քայլով ուզում են ցույց տալ, որ թիրախը Հայաստանն է. ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում, ու մենք այդպիսի հրապարակային խոսք ենք տեսնում։ Կարծում եմ՝ Հայաստանի հանրությունն ադեկվատ արձագանք է տվել դրան»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։