Կան բազմաթիվ մարդկային կորուստներ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում․ ԱՀ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
19.09.2023 | 16:08Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ X-ի իր էջում այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով»,- ասվում է Ստեփանյանի գրառման մեջ։