«Հանրապետություն» կուսակցությունը` կոալիցիա կազմելու մասին

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Հանրապետություն կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի անցկացրել` ընտրությունների նախնական արդյունքներից հետո որևէ ուժի հետ կոալիցա կազմելու հավանականությունը քննարկելու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։

«Ոչ մի որոշում չունենք, իրավիճակից ելնելով՝ կհասկանանք հաջորդ քայլերը։ Մենք այս պահին որևէ առաջարկ և քննարկում չենք ունեցել։ Քննարկում պետք է լինի, հասկականք` ինչ որոշում կայացնենք, որ բխի Երևանի շահերից, քանի որ սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասաց Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել  է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9,68 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32,57 տոկոսը։

«Արդար Հայաստան» կուսակցություն՝ 2 հազար 595 ձայն կամ մասնակիցների 1,12 տոկոսը։

«Հաղթանակ» կուսակցություն՝ 3 հազար 959 ձայն կամ մասնակիցների 1,71 տոկոսը։

«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ 1706 ձայն կամ մասնակիցների 0,74 տոկոսը։

Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2 հազար 572 ձայն կամ մասնակիցների 1,11 տոկոսը։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18,89 տոկոս։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ 780 ձայն կամ մասնակիցների 0,34 տոկոսը։

«Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11,32 տոկոսը։

«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 1282 ձայն կամ մասնակիցների 0,55 տոկոսը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 4 հազար 174 ձայն կամ մասնակիցների 1,80 տոկոսը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 2 հազար 348 ձայն կամ մասնակիցների 1,01 տոկոսը։

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 8 հազար 425 ձայն կամ մասնակիցների 3,64 տոկոսը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15,43 տոկոսը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 2 հազար 763 է։