Ով է ամենաշատը ծախսել քարոզչության վրա․ հրապարակվել են քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ՏԻՄ ընտրությունների մասնակից 14 քաղաքական ուժերը (13 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք) միասին նախընտրական քարոզչության համար ծախսել են 526 մլն 5 հազար 840 դրամ։
«Ընտրական օրենսգրքի» պահանջի համապատասխան՝ ընտրարշավի մասնակիցները բացել էին նախընտրական հիմնադրամներ, որոնց ֆինանսական մուտքերը և ելքերը վերահսկել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։
ԿԸՀ-ն հրապարակել է սեպտեմբերի 15-ի դրությամբ հիմնադրամներ մուտքերի և ելքերի մասին տեղեկանքը։

Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծախսերը by Factor tv

Ըստ այդմ՝ ամենաշատ ստացել ու ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. հիմնադրամ մուտք է եղել 269 մլն 247 հազար դրամ, ելք՝ 263 մլն 192 հազար դրամ։
Իսկ ահա «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» միակն է, որի նախընտրական հիմնադրամ ոչ մի լումա մուտք և ելք չի եղել։
Մյուս քաղաքական ուժերի ֆինանսական մուտքերի ու ելքերի պատկերը (ըստ նվազման) հետևյալն է․
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ մուտք 91 մլն 93 հազար դրամ, ելք՝ 87 մլն 926 հազար դրամ։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ մուտք 48 մլն 609 հազար դրամ, ելք՝ 41 մլն 853 հազար դրամ։
«Հանրապետություն» կուսակցություն՝ մուտք 32 մլն 672 հազար դրամ, ելք՝ 32 մլն 672 հազար դրամ։
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ մուտք 32 մլն 400 հազար դրամ, ելք՝ 32 մլն 389 հազար դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ մուտք 13 մլն 100 հազար դրամ, ելք՝ 12 մլն 256 հազար դրամ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ մուտք 11 մլն 350 հազար դրամ, ելք՝ 11 մլն 303 հազար դրամ։
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ մուտք 10 մլն 432 հազար դրամ, ելք՝ 8 մլն 864 հազար դրամ։
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ մուտք 6 մլն 400 հազար դրամ, ելք՝ 6 մլն 185 հազար դրամ։
«Հանրային ձայն» կուսակցություն՝ մուտք 4 մլն 821 հազար դրամ, ելք՝ 4 մլն 250 հազար դրամ։
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ մուտք 4 մլն 610 հազար դրամ, ելք՝ 4 մլն 104 հազար դրամ։
«Հաղթանակ» կուսակցություն՝ մուտք 1 մլն 20 հազար դրամ, ելք՝ 998 հազար դրամ։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ մուտք 250 հազար դրամ, ելք՝ 230 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ընտրությունների մասնակիցները նախընտրական հիմնադրամների միջոցներով են կատարում նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը։
Ի դեպ, եթե հիմնադրամներում գումար է մնում, ապա, ըստ օրենքի, ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում այդ միջոցները թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
Սեպտեմբերի 16-ին լռության օր է, ընտրությունները տեղի կունենան վաղը՝ սեպտեմբերի 17-ին:

Գայանե Խաչատրյան