16 անգամ Բադեն-Բադեն թռչելը հանցագործություն չէ․ ինչ հիմքով է կարճվել Սերժ Սարգսյանի դեմ քրգործը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
Բոլորը

Գլխավոր դատախազությունը, շուրջ երկու տարի քննելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին գերմանական Բադեն-Բադեն քաղաք մեկնելու թռիչքների մասին «Փաստերի ստուգման հարթակ»-ի հրապարակած հետաքննությունը, որոշում է կայացրել կարճել այդ մասով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Գլխավոր դատախազությունից հաստատում են՝ այո՛, թռիչքներ եղել են, սակայն դրանցում հանցագործության որևէ տարր չկա։

«ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համար 2008-2018 թվականների ընթացքում կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ուստի քրեական վարույթը կարճվել է»,- հայտնեցին գերատեսչությունից։

Պաշտոնեական լիազորությունների անցում, որն առաջացրել է ծանր հետևանքներ․ երկու տարի առաջ Հատուկ քննչական ծառայությունում այս հոդվածով հարուցված քրեական գործով նախկին նախագահն այդպես էլ մեղադրյալի կարգավիճակ չստացավ։

Հետաքննող լրագրող Անի Գրիգորյանը և նրա գործընկեր Հայկ Հովհաննիսյանը ուղիղ երկու տարի առաջ այս օրերին փորձել էին հստակություն մտցնել տարիներ շարունակ ասեկոսեների մակարդակով շրջանառվող տեղեկությունների հարցում․ ի՞նչ կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Բադեն-Բադեն քաղաքի հետ, ի՞նչ նպատակներով է այնտեղ պարբերաբար այցելել պաշտոնաթող նախագահը։

Հետաքննություն անցկացնելու հիմք էր հանդիսացել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պնդումը Սերժ Սարգսյանի մասով։ Նա հայտարարել էր, թե երրորդ նախագահը 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։

Այս հայտարարությունից շատ չանցած Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց Սուքիասյանի դեմ․ այս մասով դատաքննությունը շարունակվում է մինչ օրս։ Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ նախկին նախագահին բազմաթիվ անգամներ հրապարակային մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետաքննող լրագրողը նշում է՝ շատ դեպքերում Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն գնացել է ոչ թե արձակուրդի օրերին, այլ կարևոր հանդիպումներից առաջ։

Անցկացված հետաքննությամբ պարզվել էր, որ 2008 թվականից Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Գրիգորյանը նշում է՝ այդ թռիչքները հսկայական գումարների վատնման մասին են խոսում։

Թեև Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել իր՝ Բադեն-Բադենում լինելը, բայց և պատճառաբանել է՝ այն առողջարանային և մշակութային քաղաք է։

«Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից իրականացված հետաքննությունից հետո քրեական գործ հարուցվեց, որից հետո թեմայի շուրջ քննարկումներն աստիճանաբար մարեցին։ Եվ միայն օրերս հանկարծ հայտնի դարձավ՝ մեծ աղմուկ բարձրացրած քրգործում որևէ հանցակազմ չի հայտնաբերվել։

Սա միակ քրեական գործը չէ, որ կապված է երրորդ նախագահի հետ։ Սերժ Սարգսյանը շուրջ 4 տարի մեղադրյալի աթոռին է դիզվառելիքի գործով։ Նրա անվան հետ կապված ևս մեկ քրեական գործի մասին հայտնի դարձավ 2021 թվականի նոյեմբերին։ Հակակոռուպցիոն դատարանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»։

Օրեր առաջ էլ Factor TV-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործով Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որից հետո նրանք առերեսվել են։ Ուստի չի բացառվում, որ Սարգսյանը ևս մեկ գործով մեղադրյալի աթոռին հայտնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան