Վերելակների փոխարինումն առաջիկա 5 տարում. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում քաղաքային իշխանություն դառնալու հավակնություններ ունեցող ուժերը հասցրել են ամենատարբեր խոստումները տալ ընտրողներին՝ ճոպանողուց մինչև բացօթյա լողավազաններ, գիշերային քաղաքապետի ինստիտուտից մինչև մետրոյի նոր կայարաններ։ Սակայն ինչքան էլ խոստումները շռայլ են, երևանցիներին շարունակում է հետաքրքրել մայրաքաղաքում դեռևս չլուծված մի քանի խնդիր, օրինակ՝ վերելակային տնտեսությունը։ Սա, ըստ էության, հարց է, որի լուծման ուղղությամբ ընտրությանը մասնակցող գրեթե բոլոր ուժերը խոսում են։

Factor.am-ը փորձել է պարզել, թե քաղաքական ուժերից յուրաքանչյոյւրը ընտրվելու պարագայում ինչ է առաջարկում քաղաքացիներին։ Ուսումնասիրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված կուսակցությունների ծրագրերը։ Այժմ դրանց մասին՝ հերթականությամբ։

«Ասեք, կանենք» կարգախոսով ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը քարոզարշավի ընթացքում որպես անցած 5 տարվա ընթացքում կատարված աշխատանք հիշատակում է փոխված վերելակները, խոստանում է առաջիկա տարիներին ավարտել գործընթացը։

Երևան քաղաքում առկա փոխարինման ենթակա թվով 4,239 վերելակներից 2023 թվականի ավարտին փոխարինված կլինի վթարային վիճակում գտնվող շուրջ 1,600 վերելակ, նշված է կուսակցության նախընտրական ծրագրում։ Թե ինչ միջոցներով է դա արվելու, կուսակցությունը չի հստակեցնում, ծրագրում այդ մասին որևէ բառ չկա։ Հատկանշական է, որ փոխված վերելակների գերակշիռ մասի դեպքում ֆինանսական միջոցները տրամադրել է Կառավարությունը։

«Հանրային ձայն» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է, ԿԸՀ ներկայացրած ծրագրով մեկ նախադասությամբ խոստանում է՝ բազմաբնակարան շենքերում վերելակների հարցը վերջնական լուծում կստանա, թե ինչ միջոցներով և ինչ ժամկետներում՝ նշված չէ։

Փաստաբան, Նորայր Նորիկյանի ղեկավարած «Արդար Հայաստան» կուսակցությունը Երևանում առկա տասը ռազմավարական խնդիրներից մեկը համարում է վերելակների փոխարինումը։ Այս ուժի ծրագրում ևս մանրամասներ չկան առաջարկվող լուծումների վերաբերյալ, փոխարենը կա պնդում, թե փոխարինված բազմաթիվ նոր վերելակներ արդեն իսկ ունեն վերանորոգման կարիք։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, վստահեցնում է, թե շարունակելու են և ավարտին են հասցնելու վերելակները փոխարինելու գործընթացը։

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի եվրոպական կուսակցությունը, թեև ներկայացված ծրագրում խոսում է Երևանը եվրոպական քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք դարձնելու մասին, սակայն վերելակային տնտեսությանը որևէ անդրադարձ չկա։

Վերելակների խնդրին անդրադարձ չկա նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ծրագրում։

Երվանդ Թարվերդյանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցության ծրագրում ևս վերելակների փոփոխման մասին խոսք չկա։

«Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն իրենց նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացրել։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Factor.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ 5 տարվա ընթացքում Երևանի բոլոր վերելակները փոխելու խոստումն իրատեսական չէ։

5 տարվա ընթացքում վերելակները փոխելու նախաձեռնությունը, մինչդեռ, իրատեսական է համարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Ավագանու գործող անդամը հստակ ծրագիր ունի՝ լուծարել բոլոր համատիրությունները և այդ գումարն ուղղել վերելակների փոփոխությանը։

Իսկ թե որքանով այս խոստումները կդառնան իրականություն, կերևա ժամանակի ընթացքում։ Մինչ այդ, քաղաքացիները կշարունակեն օգտվել Երևանում առկա, այսպես կոչված, «մահվան վերելակներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիլվի Շահբազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: