Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում․ մենք պետք է զգոն լինենք ռազմական գործողությունների հարցում․ Մենենդեսը՝ Սենատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակը։

Նա նշել է, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, և կոչ արեց զգոնություն դրսևորել։

«Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, մենք պետք է զգոն լինենք ռազմական գործողությունների առումով: Ինչպես տեսնում ենք՝ այդքան մարդու կյանք մազից է կախված։ ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս զեկույց է գրել․ «Սովը անտեսանելի ցեղասպանության զենք է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ մի խումբ հայեր կոչնչանան մի քանի շաբաթից»։ Մի քանի շաբաթ։ Ահա թե ինչքան ժամանակ մենք ունենք»,- հայտարարեց Մենենդեսը։

Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ի ուղերձը պետք է հստակ լինի։

«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»,- ասաց ամերիկացի սենատորը:

Մանրամասները՝ տեսանյութում։