Զախարովան մոռացե՞լ է, թե ով Է Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցում խոսելով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, դժգոհել էր հայ-ամերիկյան գործակցությունից՝ որպես փաստարկ նշելով այն, որ Վաշինգտոնի մատակարարված զենքերից Ռուսաստանի քաղաքացիներ են սպանվում։   

«Մենք խնդհարույց հարցերի շուրջ մեր բոլոր մտահոգությունները հասցնում ենք այն կողմին, ում մենք ունենք հարցեր։ Մասնավորապես, Դուք հիմա խոսում էիք Թուրքիայի մասին, մենք նրանց հետ ուղիղ քննարկում ենք այդ հարցերը։ Հիմա՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։ Գիտեք՝ հարկավոր է հիշել և ուշադրություն դարձնել Վաշինգտոնի թշնամական գծին մեր երկրի հանդեպ։ Դա գործոն է։ Վաշինգտոնը ոչ միայն տեսականորեն է խոսում այն մասին, որ ցանկանում է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, այլ դա իրականացնում է գործնականում։ Դա՝ մեկ։ Մատակարարում է սպառազինություն, որով սպանում են մեր քաղաքացիներին։ Դա շատ կարևոր է։ Այդ երբվանի՞ց անցաք ազգությանը։ Իսկ դուք հասկանո՞ւմ եք, որ մեր երկրի տարածքում՝ մեր քաղաքներում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ կիրառվում են այդ ամերիկյան զենքերը, նաև հայեր են ապրում»,- ասել էր Զախարովան՝ պատասխանելով «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խմբագիր Հայկ Խալաթյանի հարցին։

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կամ չի հիշում, կամ չի ցանկանում հիշել կարևոր մի փաստ, ՌԴ-ն, երկար տարիներ լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, միաժամանակ եղել է Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարը, որով ՀՀ հազարավոր քաղաքացիներ են սպանվել Արցախյան առաջին, քառօրյա, 44-օրյա պատերազմների և այլ ոչ մեծամաշտաբ էսկալացիաների ժամանակ։ Այդ փաստը հաստատել էր անձամբ Ալիևը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում։  

«Մենք զենք են գնում շատ երկրներից։ Ամենաշատ տեխնիկան մեզ մատակարարում են ոչ թե Թուրքիան ու Իսրայելը, այլ Ռուսաստանը։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար։ Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում անվճար։ Մենք նաև զենք ենք գնում Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք ձեռք բերելու ժամանակակից զինատեսակներ, որոնք օգնում են մեր բանակին վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել էր Ալիևը:

Մանրամասները՝ տեսանյութում։