Արևմուտքը անում է ավելին, քան պարտավոր է․Ֆրանսիայի շնորհքն է,որ դեռ քննարկվում է Արցախի հարցը․ Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ֆրանսիան չի կարող ճնշել և Լաչինի միջանցքը բացել տալ, որպեսզի հումանիտար բեռներն Արցախ հասնեն, քանի որ Ֆրանսիան որևէ պարտավորություն չունի, ի տարբերություն Ռուսաստանի, որը փաստաթուղթ է ստորագրել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ցանկացած ճնշում կդիտարկվի որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ «Ինչո՞ւ ներքին գործերին, որովհետև մեր «ապիկար» իշխանությունների գործունեության հետևանքով Արցախի հարցը դարձել է Ադրբեջանի ներքին հարց և հումանիտար հարց։

Ես զարմացա, որ ՄԱԿ Անվտանգության խրհրդում այդ հարցը քննարկվեց, որովհետև ԱԽ-ն միջպետական հարցեր է քննարկում, Ֆրանսիայի շնորհիվ է, որ Արցախի հարցը դեռ քննարկվում է ԱԽ-ում։

Աշխարհը մեզ պարտք չէ, աշխարհն իր օրենքներն ունի։ Աշխահը մեզ կարող է աջակցել, բայց ո՞ւր է հայ ժողովուրդը։  Ո՞ւր են հազարավոր այն արցախցիները, որոնք ապրում են ՀՀ-ում, իրենք պետք է ոտքի կանգնեն, որ Ֆրանսիան աջակցի։ Ֆրանսիայից քաղաքապետ է գալիս և փորձում է օգնել, իսկ Երևանում իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն ասում է՝ Արցախի մասին ինձ հարցեր մի՛ տվեք»,- նշեց պապյանը՝ ընդգծելով՝ Արևմուտքն անում է ավելին, քան պարտավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։