Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ. այն մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյոք մենք դե՞մ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը. ո՛չ, մենք դեմ չենք, մենք ընդհակառակը կողմ ենք դրան, և կարծում ենք, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: – Արդյոք մենք դե՞մ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը։ Ո՛չ, կողմ ենք, և կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:

Արդյոք մենք դե՞մ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր. ո՛չ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով և հետաքրքրված ենք այդ ծրագրերով: Եվ այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում:

Մենք, անկեղծ ասած, շահագրգռություն ենք ցույց տալիս այդ նախագծերի իրագործման համար, և սա նորություն չէ, և սրա մասին բազմիցս խոսել ենք:
Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն. մեզ համար դա ոչ միայն անընդունելի է, այլև դա մեզ համար կարմիր գիծ է»։

Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
«ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև, որ այստեղ շատ կարևոր է, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ, Եվրոպայում «միջանցք» ասում են՝ հասկանալով տրանսպորտային հաղորդակցությունը: Այս բառը մեզ համար զգայուն է եռակողմ հայտարարության Լաչինի միջանցքի պատճառով, և պետք է ասել, որ շատ դեպքերում Ադրբեջանի որոշ շրջանակներ, հասկանալով զգայունությունը եռակողմ համաձայնության կոնտեքստում, օգտագործում են սխալ կոնտեքստեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար: Այդ իմաստով դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլև մեզ համար կարմիր գիծ է:

Տարածաշրջանային կոմունիկացիաների հաղորդակցության ուղիների՝ ավտոճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հաղորդման գծեր, մալուխներ և այլն, մեզ համար ոչ միայն ընդունելի է, այլև մենք հետաքրքրված և շահագրգռված ենք դրանով, որովհետև դրանք պիտի գործեն ՀՀ սուվերենության և իրավազորության ներքո, նշանակում է որ Հայաստանին պետք է բերեն մեծ եկամուտներ, մյուս երկրներին՝ նույնպես:

Մենք, առանց չափազանցության, հենց վաղը այդ կոմունիկացիաների բացման ուղղությամբ կարող ենք աշխատանքներ իրականացնել, և ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկար ժամանակ Հայաստանի Կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը՝ Նախիջևանի սահմանին, երկուսը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։