Ավինյանի 2 մլն դրամանոց պաստառը․ որքան են քաղաքական ուժերը ծախսել քարոզարշավի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ։ Երևանը պատված է նախընտրական քարոզչական պաստառներով։ Factor TV-ն ուսումնասիրել է, թե ո՞ր ուժերն են մեկ մլն դրամի շեմը գերազանցող գովազդային վահանակներ վարձակալել։

Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ այս ընտրություններում ամենաթանկ վահանակը 4 մլն 200 հազար դրամ արժեքով, բաժին է հասել «Հանրային ձայն» կուսակցությանը։ Այս քաղաքական ուժից Factor.am-ին տեղեկացրին, որ ֆինանսական խնդիրների պատճառով վահանակը չեն վարձակալել։

Երկրորդ ամենաթանկ վահանակը վարձակալել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Այս վահանակի արժեքը 2 մլն 200 հազար դրամ է։

ՔՊԿ-ից զատ՝ թանկարժեք ցուցապաստառներ են փակցրել նաև Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Ուժը հայրենյաց» և Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Այս պաստառներն արժեն, համապատասխանաբար, 1,3 մլն և 1,5 մլն դրամ։

Անդրադառնալով մեկ միլիոն դրամի շեմը գերազանցող գովազդային վահանակների վարձակալմանը՝ նշենք, որ ոչ բոլոր կուսակցություններն են օգտվել այդ ճոխությունից։ Factor TV-ն այցելել է ԿԸՀ կայքում հրապարակված հասցեներով և պարզել, որ վահանակները դատարկ են։ Նշենք, որ ըստ ԿԸՀ կայքի՝ այդպիսի 20 վահանակ կա, որոնց միջին արժեքը 1,5-2 մլն դրամ է։

Factor TV-ն ուսումնասիրել է նաև, թե Երևանում իշխանության գալու հայտ ներկայացրած ուժերը որքան գումար են ծախսել քարոզարշավի ընթացքում։ ԿԸՀ կայքում այս պահին հրապարակված են մինչև սեպտեմբերի 6-ը կատարված ծախսերը։

Այսպես՝ մինչ նշված ժամանակահատվածը 14 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների մուտքերը միասին կազմում են 415 մլն դրամ։

Սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ ՔՊ-ն նախընտրական քարոզչության համար արդեն ծախսել է 230 մլն դրամ։ Հիշեցնենք՝ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը մինչ քարոզարշավը 1 միլիոն 320 հազար դոլարի նվիրատվություն էր ստացել։ Ի հեճուկս բաց և թափանցիկ կառավարման հեղափոխական խոստումների՝ ՔՊ-ն առայժմ չի բացահայտում նվիրատուների ցանկը։ Factor TV-ի գրավոր հարցումը շուրջ մեկ ամիս է՝ մնացել է անպատասխան։

Հաջորդ շատ գումար ծախսած կուսակցությունն «Ապրելու երկիրն» է՝ 44 մլն դրամ։ Այս կուսակցության գործունեությանն աջակցում է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը։

Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն էլ ծախսել է շուրջ 40 մլն դրամ։ Այս քաղաքական ուժի կազմում, Անդրանիկ Թևանյանից զատ, նաև Զարուհի Փոստանջյանն է։ «Մայր Հայաստան»-ին աջակցելու մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։

«Ուժը հայրենյաց» և «Հանրապետություն» կուսկացություններից յուրաքանչյուրը ծախսել է 30 մլն դրամ։

«Հանրային ձայն», «Արդար Հայաստան», «Միացյալ Հայաստան» կուսակցությունների ծախսերը չեն գերազանցում 5 մլն դրամի շեմը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն առաջադրել է Դավիթ Խաժակյանին, 11 մլն դրամ է ծախսել, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ շուրջ 10 մլն դրամ, Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 4 մլն դրամ։

Ամենաքիչ գումարը նախընտրական ծախսերի համար հատկացրել են «Հաղթանակ» և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունները՝ 300 և 250 հազար դրամ համապատասխանաբար։ Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի եվրոպական կուսակցությունը սեպտեմբերի 6-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, առայժմ որևէ դրամ չի ծախսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան