Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր․ Freedom House-ի նախագահը՝ Ադրբեջանի զինուժի կուտակումների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Խորապես մտահոգված ենք հաղորդումներից, որ ադրբեջանական զինուժը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության աճի ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցի հայտարարությունում։

«Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին՝ աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգ է ստեղծում և սրում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը որպես զենք օգտագործելուց և անվերապահորեն բացել շրջափակումը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը»,- ասվում է Աբրամովիցի հայտարարությունում։

Էմմա Չոբանյան