Ինչ հումանիտար օգնություն է Աղդամի ճանապարհով ուղարկել ռուսական Կարմիր խաչը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արցախի տեղեկատվական շտաբը  ներկայացրել է, թե ռուսական Կարմիր խաչը Աղդամի ճանապարհով ինչ հումանիտար օգնություն է ԼՂ-ին հատկացրել։

Ապրանքատեսակների ցանկն է ՝

Սննդի հավաքածու՝ 1000 հատ։ Մեկ հավաքածուն պարունակում է արևածաղկի ձեթ 0,9 լ  1 հատ, շաքարավազ 1 կգ՝ 1 հատ, ցորենի ալյուր 2 կգ՝ 1 հատ,  մակարոնեղեն՝ 500 գր ՝ 3 հատ, հնդկաձավար 1 կգ՝ 1 հատ, կորեկ 1 կգ՝ 1 հատ, սպիտակաձավար 1 կգ՝ 1 հատ, վարսակի փաթիլներ 0,5 կգ ՝ 1 հատ, շոգեխաշած պահածոյացված միս 0,5 կգ ՝ 5 հատ։ Նշվում է, որ մեկ հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։

Անկողնային սպիտակեղեն ՝ 270 հավաքածու։ Մեկ հավաքածուն ներառում է անկողնային պարագաներ՝ 1 հատ, բարձ ՝ 1 հատ, վերմակ՝ 1 հատ:

Հիգիենիկ հավաքածու՝ 200  հատ։ Մեկ հավաքածուի մեջ մտնում է ատամի խոզանակ՝ 3 հատ, օճառ՝ 10 հատ և 1 հատ ջերմաչափ։

Մանկական հավաքածու՝ 192 հատ։ Մեկ փաթեթում ներառված է մեկ հատ մանկական կիսել, վիտամիններ 3 հատ, մեկ ատամի խոզանակ, մանկական խյուս՝ պյուրե՝ 1 փաթեթ (պարունակում է 8 հատ), ձկան յուղ երեխաների համար (պատիճներով) ՝ 1 հատ, մանկական փոշի՝ 1 հատ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով Արցախի  իշխանությունների թույլտվությամբ Ադամի ճանապարհով  մուտք է գործել Լեռնային Ղարաբաղ։